2021 թվականին Գյումրիում տեղի ունեցան տեղական ընտրություններ: «Բալասանյան դաշինքով» հանդես եկողները մոտ մեկ ամիս գյումրեցիներին հավաստիացնում էին, որ ոչ մի պարագայում չեն համագործակցելու երկիրը դավաճանած, երկիրը կործանած, հազարավոր տղաներին սպանել տված Փաշինյան Նիկոլի հետ: Ընտրություններն անցան, մարդիկ գնացին քվեարկեցին «Բալասանյան»-ի օգտին, որոնք մի քանի օր հետո հուշագիր կնքեցին Նիկոլի կուսակցության հետ:
Հետո «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսկցության պարագլուխները պիտի սերտաճեին Նիկոլ Փաշինյան-ի տեղացի «ճենճ»-ի հետ ու երկու ձեռով, երկու ոտքով ընկնեին տեղական բյուջեի ջանը:
Այս ամենը, իհարկե, ավարտվելու է:
Իշխանափոխություն լինելու է:
Այն մեծահարուստ կոլաբորացիոնիստ գյումրեցիները, որոնք մուծվել են Աննայի ֆոնդերին ու Նիկոլի տեղի մանկլավիկներին դեռ երկար զղջալու են:
Ձեր անունները, իհարկե, հրապարակվելու են:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)